չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտ է 100 հազարին

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտ է 100 հազարին

Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 4-ի երեկոյի դրությամբ կազմել է 94 հազար 752: Ինչպես հայտնել է South China Morning Post հոնկոնգյան թերթը, հիվանդների ընդհանուր թվից 80 հազար 270-ը  մայրցամաքային Չինաստանում են: Աշխարհի այլ երկրներում վարակվածների թիվը չորեքշաբթի օրն աճել է մինչեւ 14 հազար 482՝ մեկ օրվա ընթացքում ավելանալով գրեթե 2514-ով:

Հարավային Կորեայում գրանցվել է 5621 հիվանդացած, մահացել՝ 32-ը, Իրանում՝ 2922, մահացել է 92 մարդ), Իտալիայում՝ 3089, մահացել է 107 մարդ:

  • Կիսվել: