Ասադը հայտարարել է պատմության մեջ Ռուսաստանի նկատմամբ աննախադեպ խտրականության մասին
Ռուսաստանի հանդեպ խտրական վերաբերմունքը, որն իրականացնում է Արևմուտքը, նախադեպը չունի համաշխարհային պատմության մեջ։
Այս մասին հայտնում է regionpress.am-ը։
Նրա խոսքով՝ արևմտյան երկրների գործողությունները սահմանափակում են միջազգային իրավունքի սկզբունքները՝ աշխարհը վերածելով «վայրի անտառի»:
Հանրապետության ղեկավարը նշել է, որ Արևմուտքը ստում է յուրաքանչյուր իր հայտարարության մեջ, «ձգտելով համաշխարհային իշխանության և թալանի»։
Բացի այդ, Ասադը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության ֆոնին, Արևմուտքը «Պատմական բեկում է ապրում», որը ցույց է տվել «արևմտյան երկրների կառավարությունների իրական դեմքը»:
Ինչպես հաղորդել է REGNUM գործակալությունը, մարտի 16-ին ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատմական պահ է ապրում, երբ որոշվում է նրա ճակատագիրը, ինչպես նաև նրա տեղն աշխարհում: