Մեծ Բրիտանիայի վարչապետը ողջունել է Ասադի հեռացումն իշխանությունից
Վերջին ժամերին և օրերին Սիրիայում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք աննախադեպ են, մենք խորհրդակցում ենք տարածաշրջանի մեր գործընկերների հետ և ուշադիր հետևում իրավիճակին։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
Նա, մասնավորապես, նշել է. «Սիրիայի ժողովուրդը երկար ժամանակ տուժել է Ասադի իշխանության ներքո, և մենք ողջունում ենք նրա հեռանալը:
Մեր ներկայիս ուշադրությունը խաղաղության և կայունության վերականգնման վրա է: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին պաշտպանել խաղաղ բնակիչներին և ապահովել օգնությունը ամենախոցելիներին մոտակա ժամերին և օրերին»:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 8-ի առավոտյան ապստամբ խմբավորումների զինյալները մտել են Դամասկոս։ Զինված խմբավորումները նոյեմբերի վերջին սկսել են լայնածավալ հարձակում սիրիական բանակի դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյի դրությամբ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդները գրավել են մի քանի խոշոր քաղաքներ՝ Հալեպը, Համա, Դեյր էզ Զորը, Դարաան և Հոմսը։