երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Մակրոնն ու Շոլցը ողջունել են Ասադին իշխանությունից հեռացնելու մասին լուրը

Մակրոնն ու Շոլցը ողջունել են Ասադին իշխանությունից հեռացնելու մասին լուրը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ողջունել են Սիրիայում Բաշար Ասադին իշխանությունից հեռացնելու մասին լուրերը։

Մակրոնն իր թվիթերյան էջում, մասնավորապես, գրել է. «Բարբարոսական պետությունը վերջապես փլուզվեց»:

Իսկ ավլի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն սիրիացիներին միասնության կոչ էր արել և միևնույն ժամանակ զգուշացրել ծայրահեղականության դրսևորումների դեմ։

Օլաֆ Շոլցն էլ նշել է, որ «Ասադի վարչակազմի վերջը լավ նորություն է»։

Հիշեցնենք՝ Ասադը թողել է նախագահի պաշտոնը ու հանձնարարել իշխանությունը խաղաղ փոխանցել։

  • Կիսվել: