երեքշաբթի, հունվար 21
21 / 1 / 2025
Բաշար ալ-Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա. աղբյուր

Բաշար ալ-Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա. աղբյուր

Բաշար ալ-Ասադն ու ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, Ռուսաստանի Դաշնությունը նրանց ապաստան է տրամադրել: Այս մասին տեղեկացրել են ՏԱՍՍ-ն ու Ռիա Նովոստի-ն՝ նշելով, որ իրենց հայտնել է Կրեմլի աղբյուրը։

Այսպես՝ աղբյուրը, մասնավորապես, նշել է. «Սիրիայի նախագահ Ասադը և նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, հումանիտար նկատառումներից ելնելով՝ Ռուսաստանը նրանց ապաստան է տրամադրել»։

Նշենք, որ Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան հայտարարել է երկրում ներառական «անցումային իշխանություն» ձևավորելու մտադրության մասին։

Թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ այս առնչությամբ մասնավորապես ասված է. «Կոալիցիան հաստատում է, որ աշխատում է անցումային կառավարության ձևավորման վրա՝ առանց բացառության բոլոր ազգային ուժերի մասնակցությամբ»:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 8-ի առավոտյան ապստամբ խմբավորումների զինյալները մտել են Դամասկոս։ Զինված խմբավորումները նոյեմբերի վերջին սկսել են լայնածավալ հարձակում սիրիական բանակի դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյի դրությամբ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդները գրավել են մի քանի խոշոր քաղաքներ՝ Հալեպը, Համա, Դեյր էզ Զորը, Դարաան և Հոմսը։

 

  • Կիսվել: