ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ասադն իր թեկնածությունը կառաջադրի Սիրիայի նախագահական ընտրություններին

Ասադն իր թեկնածությունը կառաջադրի Սիրիայի նախագահական ընտրություններին

Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադը առաջադրել է իր թեկնածությունը մայիսի 26-ին նշանակված նախագահական ընտրություններին։ Այս մասին խորհրդի նիստում ասել է SAR ժողովրդական խորհրդի ղեկավար Համմուդա Սաբբաղը:

Նշենք, որ պաշտոնապես Սիրիայում մայիսի 26-ին տեղի կունենան նախագահական ընտրություններ: Ինչպես հայտնի է՝ թեկնածուների գրանցումը սկսվել է ապրիլի 19-ին, վեց թեկնածու արդեն ներկայացրել է դիմումները, այդ թվում` մեկ կին:
 
Ի դեպ՝ այն թեկնածուները, որոնք առաջիկա խորհրդարանական քվեարկության արդյունքում կստանան պատգամավորների առնվազն 35 ձայն, կկարողանան մասնակցել նախագահի պաշտոնի համար պայքարին:
 
Հիշեցնենք, որ Բաշար ալ-Ասադը առաջին անգամ Սիրիայի նախագահ դարձավ 2000 թվականի հունիսին՝ փոխարինելով իր հորը՝ Հաֆեզ ալ-Ասադին: 2014-ին Ասադը հերթական անգամ հաղթեց ընտրություններում:

  • Կիսվել: