կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Առգրավված արևմտյան զենքերը կտրամադրվեն Դոնեցկի և Լուգանսկի զինվորականներին. Պուտին

Առգրավված արևմտյան զենքերը կտրամադրվեն Դոնեցկի և Լուգանսկի զինվորականներին. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ արևմտյան արտադրության զենքերը, որոնք հայտնվել են ռուս զինվորականների ձեռքում, Դոնեցկի և Լուգանսկի զինվորականներին փոխանցելու նախաձեռնությանը։

«Ինչ վերաբերում է զենքի մատակարարմանը, հատկապես արևմտյան արտադրության, որը հայտնվել է ռուսական բանակի ձեռքում, իհարկե, ես կողմնակից եմ այն ​​Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների զորամասեր տեղափոխելու հնարավորությանը», - ասել է Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ հանդիպմանը։

«Խնդրում եմ, արեք դա», - դիմել է Պուտինը Շոյգուին:

  • Կիսվել: