ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պայթյուն Լուգանսկում. վիրավորվել է ԼԺՀ ներքին գործերի նախարարը

Պայթյուն Լուգանսկում. վիրավորվել է ԼԺՀ ներքին գործերի նախարարը

Այսօր Լուգանսկի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ժամանակ, ըստ նախնական տվյալների, վիրավորվել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ներքին գործերի նախարար Իգոր Կորնետը, հայտնել են Լուգանսկի արտակարգ ծառայությունից, տեղեկացնում է Ինտերֆաքս-ը:

Նշվում է, որ նա ողջ է, հոսպիտալացվել է, բժիշկները վիճակը գնահատում են կայուն:

Պայթյունի եւ տուժածների մասին ավելի վաղ հայտնել էր ԼԺՀ-ի ղեկավարի պաշտոնակատար Լեոնիդ Պասեչնիկը։ Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել Դեմեխինի փողոցում, եւ միջադեպի պատճառ է եղել պայթյունը։

Բացի այդ՝ այսօր առավոտյան Լուգանսկը գնդակոծվել է նաեւ ուկրաինական կողմից։

 

  • Կիսվել: