ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արևմուտքը պետք է պատրաստ լինի Ուկրաինայի շուրջ իրավիճակի կտրուկ վատթարացմանը. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար 

Արևմուտքը պետք է պատրաստ լինի Ուկրաինայի շուրջ իրավիճակի կտրուկ վատթարացմանը. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար 

Արևմուտքի երկրները պետք է պատրաստ լինեն Ուկրաինայի շուրջ իրավիճակի կտրուկ վատթարացմանը հաջորդ շաբաթ։ Այս մասին այսօր Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթի ժամանակ ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Տրասը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛20-րդ դարասկզբից եվրոպական անվտանգության համար ամենավտանգավոր պահերից մեկն ենք ապրում։ Մենք պետք է աննախադեպ միասնություն ցուցաբերենք։ Շատերը կցանկանային իրավիճակը տեսնել ավելի դրական հունով, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է պատրաստվենք վատագույն սցենարին, որը կարող է իրագործվել արդեն հաջորդ շաբաթ՛՛։

Տրասը հավելել է նաև, որ ՆԱՏՕ-ն պետք է վստահ լինի, որ ունի սպառազինության ավելի առաջադեմ տեսակներ, քան Ռուսաստանը։

 

  • Կիսվել: