չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արևմուտքի կողմից Ուկրաինային մատակարարվող զենքը հայտնվում է աշխարհի այլ թեժ կետերում․ Լավրով

Արևմուտքի կողմից Ուկրաինային մատակարարվող զենքը հայտնվում է աշխարհի այլ թեժ կետերում․ Լավրով

Արևմուտքի կողմից Ուկրաինային մատակարարվող զենքը հայտնվում է աշխարհի այլ հակամարտությունների գոտիներում, թեժ կետերում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Մեծ քսանյակի երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ։

Սերգեյ Լավրովն Արևմուտքին մեղադրել է 2014 թվականից սկսած՝ «Ուկրաինայում ծայրահեղականության նոր օջախ» ձևավորելու մեջ՝ նշելով, որ Արևմուտքից զենքի մեծածավալ մատակարարումներին զուգահեռ՝ ուկրաինացիները ռազմական գործողություններին են ներգրավում նաև վարձկանների և ահաբեկիչների։

«Արձանագրվել են նաև փաստեր, որ Ուկրաինային Արևմուտքի մատակարարած զենքի «արտահոսք» է տեղի ունեցել աշխարհի այլ թեժ կետեր»,- մասնավորապես, ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

  • Կիսվել: