հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Առատ ձյունը կաթվածահար է արել Մադրիդը (տեսանյութ)

Առատ ձյունը կաթվածահար է արել Մադրիդը (տեսանյութ)

Մադրիդում ձյան առատ տեղումները, որոնք ամենամեծն են վերջին 80 տարում, կաթվածահար են արել քաղաքը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Renfe երկաթուղային ընկերությունը հայտնել է, որ ձյան պատճառով ամբողջությամբ դադարեցվել են երկաթուղային ծառայությունները: Քաղաքում դադարեցվել է ավտոբուսների աշխատանքը, մետրոյի որոշ գծերում ուշացումներ են լինում:

Մայրաքաղաքի իշխանությունները հորդորել են տեղի բնակիչներին ավտոմեքենա վարել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, իսկ քաղաքապետ Խոսե Լուիս Մարտինես Ալմեյդան բնակիչներին խնդրել է դուրս չգալ տներից

  • Կիսվել: