երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ապացույցներ ենք հավաքում Ուկրաինայի ղեկավարության կողմից ռազմական հանցագործությունների վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ

Ապացույցներ ենք հավաքում Ուկրաինայի ղեկավարության կողմից ռազմական հանցագործությունների վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ

Ռուս զինվորականներն ու դիվանագետները ապացույցներ են հավաքում Ուկրաինայի ղեկավարության կողմից ռազմական հանցագործությունների վերաբերյալ: Այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նրա հավաստմամբ՝ Արևմուտքն Ուկրաինայում տիրող իրադրության հարցում կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում և անտեսում է ՛՛Դոնեցկի, Լուգանսկի խաղաղ բնակիչների տառապանքներն՛՛ ու վստահում միայն Ուկրաինայի քարոզչությանը:

Լավրովը նշել է, որ իրենց համար նման ՛՛երկակի ստանդարտներն՛՛ անընդունելի են:

 

 

  • Կիսվել: