հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Անվճար տոմսեր «Ճապոնական ավիաուղիներից»՝ երկիրը բացահայտելու համար

Անվճար տոմսեր «Ճապոնական ավիաուղիներից»՝ երկիրը բացահայտելու համար

Japan Airlines՝ «Ճապոնական ավիաուղիներ» ավիաընկերությունը երկու ուղղությամբ 50 000 անվճար տոմսեր կնվիրի զբոսաշրջիկներին՝ հաջորդ ամռանը երկրի ներսում իրականացվող ուղևորությունների համար, տեղեկացնում է CNN-ը՝ նշելով, որ
այս շռայլությունը պայմանավորված է երկու հանգամանքով. նախ՝ մասնագետները ցանկանում են հնարավորություն տալ զբոսաշրջիկներին՝ տեսնել Ճապոնիայի չբացահայտված և քիչ այցելվող վայրերը:

Դրանից բացի՝ նրանք մտադիր են շեղել այցելուների ուշադրությունը Տոկիոյից, որպեսզի հուլիսի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում մեծ թվով մարդիկ չհավաքվեն մայրաքաղաքում, որտեղ հաջորդ տարի անցկացվելու են Ամառային օլիմպիական խաղեր:

Ուղևորներն ավճար տոմսեր ստանալու համար պետք է գրանցվեն ավիաընկերության կայքում՝ հաճախ ճամփորդող ուղևորների համար նախատեսված ծրագրի միջոցով: Տոմս շահած ուղևորն իր ճանապարհորդության ուղղությունը կիմանա միայն ուղևորության համար դիմում ներկայացնելուց օրեր հետո:

Ընկերությունը չորս տեղական ուղղություն կառաջարկի՝ ընտրելու համար: Միասին ճանապարհորդող ընկերները կամ ընտանիքները կարող են դիմել որպես խումբ:

Նշվում է նաև, որ 2020-ի Օլիմպիական խաղերն անցկացվելու են հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, որին կհաջորդեն Պարալինպիկ խաղերը և կտևեն մինչև սեպտեմբերի 6-ը: Ճապոնիայի կառավարությունն ակնկալում է, որ Օլիմպիական խաղերը երկիր կբերեն մոտ 10 մլն հավելյալ այցելուների:

  • Կիսվել: