չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Անկարան ցանկանում է վերանայել Լոզանի պայմանագիրը

Անկարան ցանկանում է վերանայել Լոզանի պայմանագիրը

Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը բարձրացրել է 1923 թվականի Լոզանի պայմանագրի վերանայման հարցը, որում որոշվել են Հունաստանի և Թուրքիայի միջև առկա սահմանները։

«Առաջին համաշխարհային պատերազմից և դրան հաջորդած պատերազմներից հետո կային որոշ պայմաններ, որոնք պարզ չէին, և գուցե դրանք են այսօրվա քննարկումների հիմք դրել։ Դրանցից մեկը Լոզանն է։ Բայց անցել է 100 տարի, ես կարծում եմ, որ մենք կարող ենք նստել ու քննարկել դրանք, պայմանավորվել դրանց շուրջ»,- հայտարարել է նա։

Նա նաև Աթենքին մեղադրել է տարածաշրջանում լարվածության և երկու երկրների միջև ծովային սահմանների շուրջ վեճի համար։

Նրա խոսքով՝ «Հունաստանն իր քաղաքականությամբ Թուրքիային ցանկանում է իր սեփական ափերում ծուղակը գցել»։

«Մենք կառուցում ենք զսպման հզոր ենթակառուցվածք։ Մեր նպատակն է դառնալ տեխնոլոգիաներով կառավարվող երկիր՝ «Երկնագույն հայրենիքից» մինչև կիբեռտարածություն և տիեզերք, մենք կպաշտպանենք մեր ինքնիշխան իրավունքները բոլոր ոլորտներում»,- ասել է նա։

  • Կիսվել: