հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Անկարան և Բրյուսելը հաստատել են Թուրքիայի՝ որպես ԵՄ թեկնածուի կարգավիճակը

Անկարան և Բրյուսելը հաստատել են Թուրքիայի՝ որպես ԵՄ թեկնածուի կարգավիճակը

Այսօր Անկարայում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը հաստատել են Թուրքիայի՝ որպես ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակը և ընդգծել Թուրքիա-ԵՄ հարաբերությունների ռազմավարական կարևորությունը փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրի պայմաններում: Այս մասին ասված է ԵՄ կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։

Ինչպես հաղորդվում է՝ կողմերը նշել են անցած տարվա ընթացքում արձանագրված առաջընթացը, այդ թվում՝ բարձր մակարդակի հինգ երկխոսությունների անցկացումը, փախստականների ընդունման հարցում ԵՄ աջակցությունը, Թուրքիայի քաղաքացիների համար բազմակի մուտքի Շենգենյան վիզաների տրամադրման հեշտացումը և Եվրոպական ներդրումային բանկի գործունեության վերսկսումը։

Անկարան և Բրյուսելը նաև ընդգծել են Մաքսային միության արդիականացման, անվտանգության, էներգետիկայի, տրանսպորտի և առևտրի ոլորտներում համագործակցության խորացման, ինչպես նաև օրենքի գերակայության, միգրացիայի և պատժամիջոցների ռեժիմի շուրջ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը։

  • Կիսվել: