ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Անկարան աջակցում է վիրավորների համար մարդասիրական միջանցքի բացմանը Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված. Էրդողան

Անկարան աջակցում է վիրավորների համար մարդասիրական միջանցքի բացմանը Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Անկարայում մարդու իրավունքների միջազգային համաժողովի մասնակիցների առջև, հայտարարել է, որ Անկարան աջակցում է վիրավորների համար մարդասիրական միջանցքի բացմանը Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված, և պատրաստ է հոգալ նրանց բուժումը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մենք վիրավորներին բերել ենք Սիրիայից, Ադրբեջանից և Լիբիայից, բուժել նրանց մեր հիվանդանոցներում և նորից հետ ուղարկել: Դա մեր մարդասիրական պարտքն է, մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ»,- ասել է Էրդողանը:

Ավելի վաղ Թուրքիայի օմբուդսմեն Շերեֆ Մալքոչը հայտարարել էր, որ Թուրքիան հույս ունի Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հումանիտար միջանցք կբացվի՝ Անկարայի միջնորդությամբ՝ օգնելու համար երեխաներին, կանանց և ուկրաինական ճգնաժամից տուժածներին:

 

  • Կիսվել: