կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Անհրաժեշտ է ուժեղացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, ամբողջությամբ անջատել SWIFT-ը․ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

Անհրաժեշտ է ուժեղացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, ամբողջությամբ անջատել SWIFT-ը․ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը խոստացել է արագացնել աշխատանքը Հնդկաստանի և Պարսից ծոցի երկրների հետ՝ Ռուսաստանին ավելի մեկուսացնելու համար: Նա նաև նշել է, որ կողմ է, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցներն էլ ավելի խստացվեն։ Այս մասին նա ասել է Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

՛՛Մենք կարագացնենք մեր աշխատանքը՝ ստեղծելու տնտեսական և անվտանգության դաշինքներ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հնդկաստանի և Պարսից ծոցի երկրների հետ, որպեսզի ավելի մեկուսացնենք Ռուսաստանը՛՛,-նշել է Թրասը:

Նրա խոսքով՝ եթե ՛՛Պուտինին չկանգնեցնեն Ուկրաինայում, դա աղետալի հետևանքներ կունենա եվրոպական և համաշխարհային անվտանգության համար՛՛:

Թրասը հավելել է. ՛՛Հետևաբար, մեր պատասխանը Մոսկվային պետք է լինի ավելի արագ և ուժեղ. անհրաժեշտ է ուժեղացնել պատժամիջոցները, այդ թվում՝ ամբողջությամբ անջատել SWIFT-ը և ապահովել, որ G7-ի երկրները հրաժարվեն ռուսական նավթից և գազից՛՛։

  • Կիսվել: