շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԱՄՆ-ը թույլատրել է ինտերնետ սարքավորումների հետ կապված գործարքները Ռուսաստանի հետ

ԱՄՆ-ը թույլատրել է ինտերնետ սարքավորումների հետ կապված գործարքները Ռուսաստանի հետ

ԱՄՆ գանձապետարանը հակառուսական պատժամիջոցների ցանկից հանել է հեռահաղորդակցության և ինտերնետ սարքավորումների հետ կապված գործարքները։

«Թույլատրվում է արտահանել, վերաարտահանել, վաճառել, մատակարարել ուղղակիորեն կամ այլ երկրների միջոցով ԱՄՆ-ի տարածքից՝ Ամերիկայի քաղաքացու մասնակցությամբ (որտեղ էլ նա լինի) համացանցային հեռահաղորդակցության համար անհրաժեշտ ծառայություններ, ծրագրային ապահովում, սարքավորումներ կամ տեխնոլոգիա»,- ասված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: