ԱՄՆ վիզաները դեռ ոչ բոլոր ՌԴ ներկայացուցիչներին են տրամադրվել. ԱԳՆ
ՌԴ ոչ բոլոր ներկայացուցիչներն են ստացել ԱՄՆ վիզաներ Սան–Ֆրանցիսկոյում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին մասնակցելու համար։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Գագաթնաժողովին մեկ շաբաթից պակաս ժամանակ է մնում։ Եվ մինչ օրս ՌԴ ոչ բոլոր ներկայացուցիչներին են ամերիկյան վիզաներ տրամադրել», – ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։
Ավելի վաղ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանը Սան–Ֆրանցիսկոյում կայանալիք ԱԽՏՀ բոլոր առաջնորդների հանդիպման ժամանակ ներկայացված կլինի պատշաճ մակարդակով։
ԱԽՏՀ գագաթնաժողովն անցկացվելու է Սան–Ֆրանցիսկոյում նոյեմբերի 11-17-ը։