ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահվան երկրորդ դեպքն է արձանագրվել

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահվան երկրորդ դեպքն է արձանագրվել

ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում 70-ամյա տղամարդը մահացել է COVID-19 կորոնավիրուսային վարակի հետևանքով։ Սա ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահվան երկրորդ դեպքն է, գրում է Interfax.ru-ն։

Նշվում է, որ նա հոսպիտալացվել է, իսկ մահը գրանցվել է շաբաթ օրը։  Ինչպես առաջին դեպքում, այս դեպքն էլ գրանցվել է Վաշինգտոն նահանգում:

Ըստ աղբյուրի,  կիրակի օրը հայտնել են  Նյու Յորքում նոր կորոնավիրուսի առաջին դեպքի մասին։ Վարակվածը 30-ամյա կին է, որը գտնվում է տնային կարանտինում։

Ներկայումս ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 74 դեպք։

  • Կիսվել: