հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՄՆ-ում գրանցվել է մեկ օրում Covid-19-ից մահերի ամենամեծ թիվը

ԱՄՆ-ում գրանցվել է մեկ օրում Covid-19-ից մահերի ամենամեծ թիվը

ԱՄՆ-ում գրանցվել է մեկ օրում կորոնավիրուսից մահերի ամենամեծ թիվը՝ 3900: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Guardian-ը:

Վիրուսի դեպքերն աճում են գրեթե բոլոր նահանգներում, մասնավորապես տուժել է Կալիֆոռնիան:

Շտապօգնության բժիշկ Ջեֆրի Չիենը մարդկանց հորդորել է անել իրենց մասը՝ տարածումը դանդաղեցնելու համար:

«Ես աղաչում եմ բոլորին օգնել մեզ, քանի որ մենք առաջնագիծ չենք: Մենք վերջին տողն ենք»,- ասել է նա:

ԱՄՆ-ում կորոնավիրուսի ընդհանուր դեպքերի թիվը 22 մլն 132 հազար 45 է:

  • Կիսվել: