կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ

ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես հաղորդվում է՝ բանակցությունների օրակարգում են եղել Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները, այդ թվում՝ «Թուրքիայի նախաձեռնությունը Կիևի և Մոսկվայի միջև լարվածության նվազեցման ուղղությամբ»:

Անդրադարձ է եղել նաև Սիրիային: Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան մտադիր է վճռականորեն շարունակել պայքարը Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ:

ԱԳ նախարարները խոսել են նար Կովկասում տեղի ունեցած վերջին իրադարձությունների և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շարունակվող գործընթացի շուրջ:

Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղարին հրավիրել է մարտի 11-13-ը կայանալիք Անթալիայի դիվանագիտական համաժողովին, որին հրավիրված է նաև Հայաստանը: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Չավուշօղլուն, խոսելով իրենց հրավերի մասին, ասել է, որ հայկական կողմն իր մասնակցությունը դեռևս չի հաստատել:

  • Կիսվել: