Ուժի միջոցով խաղաղության քաղաքականություն վարելը կենսական նշանակություն ունի Ուկրաինայի գոյատևման համար․ Բլինքեն և Օսթին
Ուժի միջոցով խաղաղության քաղաքականություն վարելը կենսական նշանակություն ունի Ուկրաինայի գոյատևման համար։ Սա կազդի նաև ԱՄՆ-ի անվտանգության վրա։ Այս մասին հայտարարել են պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը The New York Times-ում համատեղ սյունակում։
Նրանք, մասնավորապես, նշել են. «Ուժի միջոցով խաղաղության քաղաքականություն վարելը կենսական նշանակություն ունի Ուկրաինայի գոյատևման և Ամերիկայի անվտանգության համար: Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցներն ու գործընկերները պետք է շարունակեն աջակցել Ուկրաինային և ամրապնդել իրենց դիրքերը բանակցությունների համար, որոնք մի օր կհանգեցնեն Պուտինի պատերազմի ավարտին»: