կիրակի, մարտ 16
16 / 3 / 2025
Սահմանային հսկողության խումբ ուղարկելու մասին Բլինքենի խոսքերը բանակի հետ կապ չունեն. Պապիկյան

Սահմանային հսկողության խումբ ուղարկելու մասին Բլինքենի խոսքերը բանակի հետ կապ չունեն. Պապիկյան

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքերը՝ մաքսային և սահմանային հսկողության խումբ ուղարկելու մասին, հայկական բանակի հետ կապ չունեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բլինքենը Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ ասել էր. «Հաջորդ ամիս, առաջիկա շաբաթներին, մեր մաքսային և սահմանների պաշտպանության թիմը կմեկնի Հայաստան՝ աշխատելու մեր հայ գործընկերների հետ՝ սահմանային անվտանգության հնարավորությունները զարգացնելու ուղղությամբ»:

 

  • Կիսվել: