ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ստանձնում է USAID-ի ղեկավարի պարտականությունները. CNN
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ստանձնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարի պարտականությունները՝ այդկերպ հաստատելով գործակալության փաստացի ստանձնումը, տեղեկացնում է CNN-ը։
Ռուբիոյի խոսքով՝ USAID-ի գործառույթները պետք է համապատասխանեն ԱՄՆ արտաքին քաղաքականությանը:
«Կան բաներ, որ մենք անում ենք USAID-ի միջոցով, և մենք կշարունակենք դրանք անել, բայց կան լուրջ խնդիրներ»,-ասել է նա: