չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է արտահայտվել Գազայի սահմաններից դուրս պաղեստինցիների վերաբնակեցմանը

ԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է արտահայտվել Գազայի սահմաններից դուրս պաղեստինցիների վերաբնակեցմանը

Միացյալ Նահանգները չի ընդունում Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոդրիչի և ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի վերջին հայտարարությունները, որոնք հանդես են գալիս Գազայի սահմաններից դուրս պաղեստինցիների վերաբնակեցման օգտին: Այդ մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի հաղորդագրության մեջ:

«Այդ հռետորաբանությունը սադրիչ է և անպատասխանատու։ Իսրայելի կառավարությունը, այդ թվում՝ վարչապետը, բազմիցս և հետևողականորեն ասել են մեզ, որ նման հայտարարությունները չեն արտացոլում Իսրայելի կառավարության քաղաքականությունը: Դրանք պետք է անհապաղ դադարեցվեն»,- ասել է Միլլերը:

Պետքարտուղության ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ը Գազան համարում է պաղեստինյան հող, իսկ ՀԱՄԱՍ-ն այլևս չի վերահսկում դրա ապագան: Նրա խոսքով՝ ոչ մի ահաբեկչական խմբավորում չի կարող սպառնալ Իսրայելին:

  • Կիսվել: