կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ Բլինքեն-Ալիեւ հեռախոսազրույցի մասին

ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ Բլինքեն-Ալիեւ հեռախոսազրույցի մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

ԱՄՆ Պետդեպից հայտնում են, որ պետքարտուղարը ցավակցություն է հայտնել շաբաթվա վերջին Բաքվում գազի ողբերգական պայթյունի կապակցությամբ։ Պետքարտուղարը դատապարտել է Կրեմլի ահավոր ռազմական հանցագործությունները Ուկրաինայում եւ ընդգծել է ԱՄՆ-ի ու նրա գործընկերների շարունակական հանձնառությունը՝ պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանի Դաշնությանը եւ նրա հանցակիցներին Ուկրաինայի դեմ չհրահրված եւ չարդարացված պատերազմի համար։

Բլինկենտ զսպվածության, դեէսկալացիայի եւ դիվանագիտության վերսկսման կոչ է արել՝ ընդգծելով, որ այժմ տարածաշրջանում հետագա էսկալացիայի ժամանակը չէ։

Պետքարտուղարը աջակցություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հետագա խաղաղ բանակցություններին, ներառյալ՝ ապրիլի 6-ին նախագահ Ալիեւի ու Հայաստանի վարչապետ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի (Շառլ - խմբ.) հետ։

Նա հաստատել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել՝ երկկողմ հիմունքներով փոխգործակցելով նաեւ համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որպեսզի օգնի երկրներին հասնել երկարաժամկետ համապարփակ խաղաղության։

 
Հիշեցնենք, որ Էնթոնի Բլինկենը նախօրեին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ։
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: