չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԱՄՆ ներկայիս պաշտոնյաները գնում են նախորդ վարչակազմի հետքերով. Իրանի ԱԳՆ խոսնակ

ԱՄՆ ներկայիս պաշտոնյաները գնում են նախորդ վարչակազմի հետքերով. Իրանի ԱԳՆ խոսնակ

ԻԻՀ ԱԳՆ խոսնակն արձագանքելով Սպիտակ տան հակաիրանական պատժամիջոցներին, հայտարարել է. «ԱՄՆ ներկայիս պաշտոնյաները գնում են նախորդ կառավարության ձախողված ճանապարհով», գրում է parstoday.com-ը:

Արձագանքելով ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կողմից կեղծ մեղադրանքներով Իրանի չորս քաղաքացիներին պատժամիջոցների ցուցակում ներառելու որոշմանը, Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է. «ԱՄՆ ներկայիս իշխանությունները գնում են նախորդ վարչակազմի հետքերով»:

«ԱՄՆ -ի պատժամիջոցների կողմնակիցները տեսել են, որ Իրանի առավելագույն դիմադրության պատճառով, իրենց պատժամիջոցների գործիքների տուփը դատարկ է մնացել, և այս անգամ, դիմելով հոլիվուդյան սցենարներին, փորձում են կենդանի պահել պատժամիջոցների մթնոլորտը»:

«Վաշինգտոնը գիտի, որ այլընտրանք չունի, քան հրաժարվել պատժամիջոցներից կախվածությունից և հարգտալից լինել Թեհրանի նկատմամբ»,- ասել է նա:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցուցակում է ներառել չորս իրանցիների ՝ «ամերիկաբնակ իրանցի ակտիվիստի առևանգման փորձ կատարելու» անհիմն մեղադրանքի հիման վրա:

 

  • Կիսվել: