կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԱՄՆ-ն ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Ֆիլիպիններում

ԱՄՆ-ն ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Ֆիլիպիններում

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի Ֆիլիպիններ այցի ընթացքում ձեռք է բերվել երկրի ռազմավարական ոլորտներում համագործակցության ընդլայնման համաձայնություն: Մանիլան համաձայնել է թույլ տալ ամերիկյան զորքերին օգտագործել ևս չորս ռազմաբազա:

Երկու պետությունները ձգտում են վերականգնել կապերը, որոնք սառել էին նախորդ նախագահ Ռոդրիգո Դուտերտեի օրոք:  

Վաշինգտոնի և Մանիլայի գործընկերության ամրապնդմանը նպաստում են Թայվանի հարցում Պեկինի դիրքորոշումը և Հարավչինական ծովում նոր ռազմաբազաների կառուցումը:

Երկու երկրի պաշտպանության նախարարները մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրել են, որ ամերիկյան զինուժի ներկայության ընդլայնումը թույլ կտա նաև ավելի արագ արձագանքել Ֆիլիպիններում հումանիտար և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված բնական աղետներին:

2014 թվականին ԱՄՆ-ն և Ֆիլիպինները ստորագրել են Ընդլայնված պաշտպանական համագործակցության համաձայնագիր, որը Պենտագոնին հնարավորություն էր տալիս օգտագործել Ֆիլիպինների հինգ ռազմակայան: 

  • Կիսվել: