շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՄՆ-ն $1.1 մլն կհատկացնի Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին

ԱՄՆ-ն $1.1 մլն կհատկացնի Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին

ԱՄՆ Պետդեպարտամենտը կորոնավիրուսի դեմ պայքարի համար 1.1 մլն դոլար կհատկացնի Վրաստանին: Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը, գրում է jnews.ge-ը:

ԱՄՆ Պետդեպարտամենտը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը $274 միլիոն են հատկացնում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում առավել խոցելի երկրներին։ Այդպիսի երկրները 64 են։

Լրացուցիչ ֆինանսական օգնությունը կուղղվի առողջապահական ոլորտին։ Այն թույլ կտա Վրաստանին պատրաստել լաբորատոր համակարգեր, ակտիվացնել դեպքերի հայտնաբերումն ու տարածման հսկողությունը, աջակցել տեխնիկական փորձագետներին և կառավարել ռիսկերը։

  • Կիսվել: