չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ԱՄՆ-ն Ուկրաինային եւ դաշնակիցներին 13,6 մլրդ դոլար կտրամադրի

ԱՄՆ-ն Ուկրաինային եւ դաշնակիցներին 13,6 մլրդ դոլար կտրամադրի

ԱՄՆ-ի Կոնգրեսի առաջնորդները երկակուսակցական համաձայնության են հասել Ուկրաինային եւ դաշնակիցներին 13,6 մլրդ դոլար օգնություն տրամադրելու շուրջ: 

Այս գումարից 4 մլրդ դոլար կստանա Ուկրաինան եւ Արեւելյան Եվրոպայի երկրները, որպեսզի օգնեն 2 մլն ուկրաինացի փախստականների:

6,7 մլրդ դոլար կհատկացվի եվրոպական տարածաշրջանում ամերիկյան զորքերի եւ տեխնիկայի տեղակայմանը եւ Ուկրաինային եւ ԱՄՆ-ի դաշնակիցներին ամերիկյան զենքի փոխանցմանը:

Հատկացվել է նաև տնտեսական օգնություն։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 10 մլրդ դոլար էր խնդրել Ուկրաինային ռազմական, հումանիտար եւ տնտեսական օգնության համար։ Սակայն դեմոկրատների եւ հանրապետականների առաջարկով գումարը ավելացվել է մինչև 13,6 մլրդ դոլլարի:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: