ԱՄՆ-ն ու Սիրիան համատեղ ռազմական գործողություն են իրականացրել
ԱՄՆ զինվորականները, համագործակցելով սիրիական ուժերի հետ, բազմաթիվ ավիահարվածների և ցամաքային պայթյունների միջոցով հայտնաբերել և ոչնչացրել են ԴԱԻՇ-ի զենքի պահեստներ Ռիֆ Դամասկ նահանգում: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը:
Նշվում է, որ համատեղ գործողության ընթացքում ոչնչացվել են ավելի քան 130 ականանետ և հրթիռ, մի քանի հարձակողական հրացաններ, գնդացիրներ, հակատանկային ականներ և ինքնաշեն պայթուցիկ սարքեր պատրաստելու նյութեր:
Բացի դրանից՝ զինվորականները նաև հայտնաբերել ու ոչնչացրել են անօրինական թմրանյութեր:
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատար Բրեդ Քուփերն ասել է. «Այս հաջող գործողությունը երաշխավորում է, որ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ձեռք բերված հաջողությունները երկարատև կլինեն, և խմբավորումը չի կարողանա վերսկսել կամ ահաբեկչական հարձակումներ արտահանել Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում: Մենք կպահպանենք զգոնությունն ու կշարունակենք ագրեսիվորեն հետապնդել ԴԱԻՇ-ի մնացորդներին Սիրիայում»:


