ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՄՆ-ն Ռումինիայում հարվածային ԱԹՍ-ներ է տեղակայել

ԱՄՆ-ն Ռումինիայում հարվածային ԱԹՍ-ներ է տեղակայել

ԱՄՆ ռազմաօդային ուժերը MQ-9 Reaper հետախուզական անօդաչու թռչող սարքեր և մոտ 90 զինծառայող է տեղակայել Ռումինիայի Կամպիա Տուրզիյ քաղաքի ավիաբազայում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությանը:

՛՛ԱՄՆ ռազմաօդային ուժերը Ռումինիայի Կամպիա-Տուրզիյ քաղաքում գտնվող 71-րդ ավիաբազայում տեղակայել են MQ-9 Reaper անօդաչու թռչող և մոտ 90 զինծառայող՝ ՆԱՏՕ-ի գործողություններին աջակցելու համար տեղեկության հավաքագրման, հսկողության և հետախուզության շրջանակներում՛՛,-նշված է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ, ըստ զինվորականների, անօդաչու թռչող սարքերի և ռազմական անձնակազմի տեղակայումը համաձայնեցված է Ռումինիայի իշխանությունների հետ, խոսում է ԱՄՆ-ի կողմից Եվրոպայում անվտանգությանը և կայունությանը ՛՛հավատարմության՛՛ մասին և ուղղված է ՆԱՏՕ-ի դաշնակիցների և ՛՛այլ եվրոպական գործընկերների՛՛ հետ հարաբերությունների ամրապնդմանը:

 

 

  • Կիսվել: