շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՄՆ-ն պարտվեց Իրանի զենքի էմբարգոյի երկարաձգման հարցում. Ռոհանի

ԱՄՆ-ն պարտվեց Իրանի զենքի էմբարգոյի երկարաձգման հարցում. Ռոհանի

Անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի պատմական պարտությանն, ԻԻՀ նախագահն ասել է. «Միացյալ Նահանգները պարտվեց Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու հարցում», գրում է parstoday.com-ը:

Շաբաթ օրը կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստում, Հասան Ռոհանին հայտարարել է, որ Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի երեկվա պարտությունը գրանցվելու է իմպերիալիզմի դեմ Իրանի պայքարի պատմության էջերում, հավելելով, որ բանաձևը մերժվեց, քանի որ ՀԳՀԾ-ի պահպանումը բխում է տարածաշրջանի և աշխարհի շահերից:

Ռոհանին Իրանի զենքի էմբարգոյի երկարաձգման վերաբերյալ ԱՄՆ-ի բանաձևի մերժումը քաղաքական հաջողություն է համարել Իրանի և ձախողում՝ԱՄՆ-ի համար: Նա հույս է հայտնել, որ տարածաշրջանի երկրները դաս կքաղեն այդ պարտությունից և չեն մոտենա օկուպանտ Սիոնիստական ​​ռեժիմին:

Դատապարտելով Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունների կարգավորումը Սիոնիստական ​​ռեժիմի հետ, Ռոհանին նախազգուշացրել է Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարներին, որ չփորձեն Իսրայելի ոտքը բացել տարածաշրջանում:

Ռոհանին նշել է, որ նրանք պետք է զգոն լինեն և տեղյակ լինեն իրենց կատարած մեծ սխալի և դավաճանական գործողությունների մասին և չշարունակեն այս սխալ ճանապարհը:

 

  • Կիսվել: