շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում լրացուցիչ զինծառայողներ և ռմբակոծիչներ

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում լրացուցիչ զինծառայողներ և ռմբակոծիչներ

Պենտագոնը մտադիր է լրացուցիչ ուժեր ուղարկել Մերձավոր Արևելք՝ Իրանի հետ հարաբերությունների լարման ֆոնին, տեղեկացնում է  The Wall Street Journal-ը: Խոսքը մասնավորապես 200 զինվորականի ու B-52 ռմբակոծիչի մասին է:

Նշվում է, որ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը մտադիր է Մերձավոր Արևելք ուղարկել Իտալիայում գտնվող իր ուժերը: Ենթադրվում է, որ ուժերի մի մասը ապահովելու են Բեյրութում ԱՄՆ դեսպանատան անվտանգությունը: Սպասվում է, որ ինքնաթիռները տարածաշրջանում կլինեն արդեն առաջիկա օրերին:

Վերոնշյալ փոփոխություններից հետո Մերձավոր Արևելքում ամերիկյան զինծառայողների թիվը կգերազանցի 80 հազարը:

  • Կիսվել: