հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱՄՆ-ն կշարունակի զենքի մատակարարումն Ուկրաինային. Բայդեն

ԱՄՆ-ն կշարունակի զենքի մատակարարումն Ուկրաինային. Բայդեն

ԱՄՆ-ն դաշնակիցների հետ ամենօրյա ռեժիմով շարունակում է զենքի մատակարարումն Ուկրաինա, ավելացնում է հումանիտար օգնությունը: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Նրա խոսքով՝ իրենք  Ուկրաինային ավելի քան մեկ մլրդ դոլարի պաշտպանական օգնություն են տրամադրել:

՛՛Սպառազինության մատակարարումները ԱՄՆ-ից Ուկրաինա են հասնում ամեն օր, մենք նաև համակարգում ենք Գերմանիայից մինչև Ֆինլանդիա և Հոլանդիա մեր դաշնակիցների՝ համանման սպառազինության մատակարարումները՛՛,-ասել է նա։

Բայդենը նաև Կոնգրեսին հորդորել է հաստատել Ուկրաինային 12 մլրդ դոլարի օգնություն հատկացնելու փաթեթը։

  • Կիսվել: