հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱՄՆ-ն կարող է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ն կարող է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Միացյալ Նահանգները կարող է ընդլայնել Ռուսաստանի դեմ իր պատժամիջոցները՝ ներառելով ավելի շատ բանկեր և հաստատություններ, որոնք մինչ այժմ ներառված չէին ցանկում, հատկապես էներգետիկայի հետ կապված ոլորտները:

Այս մասին հայտնում է regionpress.am-ը։
 
Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի փոխտնօրեն Դյուլիփ Սինգհը CBS-ին տված հարցազրույցում։ Նրան հարցրել են, թե ինչ սահմանափակումներ դեռ կարող է Վաշինգտոնը կիրառել Մոսկվայի դեմ՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ, պաշտոնյան նշել է․
 
«Մենք կարող ենք ընդլայնել մեր պատժամիջոցները, ձեռնարկել լրացուցիչ սահմանափակող միջոցներ, որում ներգրավված կլինեն ավելի մեծ թվով բանկեր, և այլ հաստատություններ, որոնք դեռ ընդգրկված չէին սահմանափակումների ցուցակում», - ասել է Սինգհը:
 
Նա բացատրել է, որ սահմանափակումները կարող են ազդել «ռուսական տնտեսության ռազմավարական կարևոր ոլորտների վրա»։ «Հիմնականում մենք խոսում ենք նավթի և գազի մասին, բայց կան նաև այլ ոլորտներ:
 
Ես չեմ ուզում դրանք նշել, բայց կարծում եմ, որ Պուտինը գիտի, թե ինչի մասին եմ խոսում», - հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի տնտեսական զարգացման կանխատեսումներն այժմ բացասական են։ «Դիվանագիտությունը երբեք չի մեռնի, մենք միշտ հնարավորություն ունենք նահանջելու եզրագծից»,- հավելել է նա։
 
Պատժամիջոցների վերացման մասին
 
ԱՄՆ-ն որպեսզի չեղարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, նախ պետք է դադարեցնի իր ռազմական գործողություններն Ուկրաինայում, ասել է Սինգհը։
 
«Մենք նույնիսկ չենք մոտեցել այս պահին (Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների վերացմանը): Առաջինը, ինչ պետք է անի (Ռուսաստանի ղեկավարությունը)՝ դադարեցնել (հակամարտությունը) Ուկրաինայում։ Դա տեղի չի ունենում» - ասել է պաշտոնյան։
 
«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել էր, որ Ռուսաստանի տնտեսական մեկուսացմանը վերջ դնելու համար անհրաժեշտ կլինի վերջ տալ հակամարտությանը»,- ասել է նա։ Սինգհի խոսքով՝ ԱՄՆ վարչակազմի նպատակն է «վճռականություն դրսևորել», որ սահմանափակումները կարող են հանգեցնել զգալի ծախսերի։
 
Ազդեցությունը Չինաստանի վրա
 
ԱՄՆ-ն նախապես հրապարակավ չի հայտարարի, թե ինչ խնդիրների առաջ կկանգնի Չինաստանը, եթե աջակցի Ռուսաստանին՝ կապված Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության հետ, սակայն Պեկինը գիտի դրանց մասին, ասել է Սինգհը, չմանրամասնելով Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցի մանրամասները։
 
Նրան խնդրել են բացատրել Պեկինի համար հնարավոր հետևանքները: «Դա գաղտնի կմնա», - ասել է Սինգհը։

  • Կիսվել: