ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 ԱՄՆ-ն իրանցի ևս մեկ գեներալի սպանության անհաջող օպերացիա է անցկացրել

ԱՄՆ-ն իրանցի ևս մեկ գեներալի սպանության անհաջող օպերացիա է անցկացրել

Գիշերը, երբ ԱՄՆ ՌՕՈՒ-ի կողմից սպանվել էր իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին, ԱՄՆ-ը իրանական մեկ այլ բարձրաստիճան զինվորականի վրա անհաջող հարձակում էր նախաձեռնել Եմենում, տեղեկացնում է CNN-ը ։

Մեկ այլ աղբյուրի՝ The Washington Post թերթի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի թիրախում եղել է «Ալ Քուդս» ստորաբաժանման հրամանատար Աբդուլ Ռեզա Շախլայը։

Նշվում է, որ անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄՆ պետդեպի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ «վարչակազմը 15 մլն դոլար է առաջարկում Աբդուլ Ռեզա Շախլայի ֆինանսական գործողությունների, ցանցերի եւ կապերի մասին տեղեկատվության դիմաց»։

  • Կիսվել: