ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՄՆ-ն հերքում է գերիների վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին Իրանի հայտարարությունը

ԱՄՆ-ն հերքում է գերիների վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին Իրանի հայտարարությունը

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը Associated Press-ի հետ զրույցում հերքել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հայտարարությունն այն մասին, թե Իրանը և ԱՄՆ-ն կալանավորների փոխանակման վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Ըստ Փրայսի՝ ՛՛ այդ լուրը ևս մեկ առանձնակի դաժան սուտ է, որը միայն խորացնում է Իրանում բանտարկված ԱՄՆ քաղաքացիների ընտանիքների տառապանքները՛՛։
 
՛՛Մենք անդադար աշխատում ենք Իրանում ապօրինաբար ձերբակալված երեք ամերիկացիներին ազատ արձակելու համար և կանգ չենք առնելու այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն վերամիավորվել իրենց սիրելիների հետ՛՛,-հավելել է նա:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի ԱԳ նախարարն ասել էր, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ գերիների փոխանակման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: 

  • Կիսվել: