երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ԱՄՆ-ն դիտարկում է Ռուսաստանը GPS-ից անջատելու հարցը․ Ռոգոզին

ԱՄՆ-ն դիտարկում է Ռուսաստանը GPS-ից անջատելու հարցը․ Ռոգոզին

 Միացյալ Նահանգները դիտարկում է Ռուսաստանը GPS համակարգից անջատելու հնարավորությունը:  Այս մասին լրագրողներին հայտնել է «Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը:

«Տեղյա՞կ եք, որ այսօր Միացյալ Նահանգների պատժամիջոցների շրջանակում քննարկվում է Ռուսաստանի Դաշնությունը GPS համակարգից անջատելու հնարավորությունը: Կարող եմ ձեզ ասել, որ նման հարց դիտարկվում է»,- ասել է Ռոգոզինը:
 

Նա նշել է, սակայն, որ այս հարցում կարիք լարվելու, քանի որ սմարթֆոններում կա հասանելիություն ռուսական ГЛОНАСС համակարգին, որը նույնքան ճշգրիտ է, որքան GPS-ը:

  • Կիսվել: