երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ-ն չունի այնպիսի զենք, որը «կախարդական փայտիկ» կդառնա Ուկրաինայի համար․ Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ-ն չունի այնպիսի զենք, որը «կախարդական փայտիկ» կդառնա Ուկրաինայի համար․ Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ-ն չունի այնպիսի զենք, որը «կախարդական փայտիկ» կդառնա Ուկրաինայի համար Ռուսաստանի դեմ հակամարտությունում։ Կիև կատարած այցի ժամանակ նման հայտարարություն է արել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։

«Նման ռազմական հակամարտությունում չկա զենք, որը կարող է կախարդական փայտիկ լինել։ Ամեն ինչ իրականում կախված է ճիշտ հնարավորություններ տրամադրելուց, ինչպես նաև այդ հնարավորություններն իմաստալից կերպով ինտեգրելուց, որպեսզի մարտի դաշտում ճիշտ ազդեցություն գործեք», - ասել է Օսթինը մամուլի ասուլիսի ժամանակ, որը հրապարակել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։

Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային Ռուսաստանի դեմ հակամարտության ընթացքում։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 20-ին նաև հայտարարել է Կիևին անվտանգության լրացուցիչ աջակցության մասին, որը «պետք է բավարարի Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության կարիքները»։

«Փաթեթը ներառում է հակաօդային պաշտպանության լրացուցիչ հնարավորություններ, հրետանային զինամթերք, հակատանկային զենքեր և այլ սարքավորումներ՝ օգնելու Ուկրաինային պաշտպանել իր ինքնիշխան տարածքը և պայքարել իր ազատության համար Ռուսաստանի կողմից շարունակվող պատերազմում», - նշված է հայտարարությունում։

  • Կիսվել: