շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ԱՄՆ-ն բաց է պահում Ռուսաստանի հետ ռազմավարական երկխոսության ուղիները. պետքարտուղարի տեղակալո

ԱՄՆ-ն բաց է պահում Ռուսաստանի հետ ռազմավարական երկխոսության ուղիները. պետքարտուղարի տեղակալո

ԱՄՆ-ն բաց է պահում Ռուսաստանի հետ ռազմավարական փոխգործակցության ուղիները։ Այս մասին հայտարարել է սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով պետքարտուղարի տեղակալ Թոմաս Դինանոն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
 
ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ՝ պատասխանելով միջուկային զենքի հարցերով ՌԴ-ի հետ փոխգործակցության մասին հարցին, նա, մասնավորապես, ասել է. «Մենք երկկողմ փոխգործակցության համար ոչ մի հնարավորություն չենք փակել։ Կրկնեմ՝ կարևոր եմ համարում բոլոր հնարավորությունները բաց պահելը և կարծում եմ, որ նախագահի (ԱՄՆ Դոնալդ Թրամփի - խմբ.) քաղաքականությունն ակնհայտորեն դա ապահովում է»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրացել էր Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին ռուս-ամերիկյան պայմանագրի ժամկետը: Նույն օրը Թրամփը հայտարարել էր, որ միջուկային զենքի փորձագետները պետք է մշակեն նոր, կատարելագործված և արդիականացված համաձայնագիր, որը կգործի երկար ժամանակ:
 
Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել էր, որ վերոնշյալ պայմանագրի ժամկետի ավարտից հետո Ռուսաստանը պատրաստ է մեկ տարվա ընթացքում շարունակել պահպանել փաստաթղթով նախատեսված սահմանափակումները: Նրա խոսքով՝ պայմանագրին համապատասխան սահմանափակումների պահպանմանն ուղղված քայլերը արդյունավետ կլինեն, եթե ԱՄՆ-ն նույնպես կատարի համարժեք քայլեր:

  • Կիսվել: