ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՄՆ-ն արգելում է էներգակիրների ներկրումը ՌԴ-ից. Բայդեն

ԱՄՆ-ն արգելում է էներգակիրների ներկրումը ՌԴ-ից. Բայդեն

ԱՄՆ-ն արգելում է էներգակիրների ներկրումը Ռուսաստանից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Նա նշել է, որ այս որոշումը պաշտպանել են երկու կուսակցությունները։ Բայդենն ասել է նաև, որ իր երկրի համար հասկանալի է, որ եվրոպական դաշնակիցները չեն կարողանա միանալ ՌԴ-ից էներգակիրների ներմուծման արգելքին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ամերիկացի սենատոր Քրիս Քունսն ասել էր, որ Սպիտակ տունը կհայտարարի ռուսական նավթի ներկրման արգելքի մասին:

Նա նշել էր, որ թեև վառելիքի գները կբարձրանան ամբողջ աշխարհում, բայց «սա ազատության գին է»:

 

  • Կիսվել: