երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
ԱՄՆ-ի հակաիրանական նոր ջանքերը դատապարտված են ձախողման. Ռոհանի

ԱՄՆ-ի հակաիրանական նոր ջանքերը դատապարտված են ձախողման. Ռոհանի

ԻԻՀ նախագահը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հակաիրանական բանաձևի պարտությունը համարել է ԱՄՆ-ի վերջին փորձը ՝ ԱԽ խորհրդի 2231 բանաձևից օգտվելու օգտագործելու համար, գրում է parstoday.com-ը:

Չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստում, Հասան Ռոհանին ասել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն,  «ՀԳՀԾ-ի կողմերը կամ դրանցից մեկը» կարող է օգտագործել ձգանի մեխանիզմը, բայց Միացյալ Նահանգները, որ դուրս է եկել ՀԳՀԾ-ից, նման  իրավունք չունի»:

Ռոհանին ասել է, որ ՀԳՀԾ-ի բոլոր կողմերն արդեն դատապարտել են ԱՄՆ-ի ջանքերը ՝ հավելելով, որ Վաշինգտոնը մեկուսացման մեջ է:

Անդրադառնալով Իրանի դեմ Արևմուտքի  ռազմական գործողությունների պատմությանը Ռոհանին հավելել է, որ Իրանի ժողովուրդը և պաշտոնյաները, դիմակայելով թշնամու դավադրություններին, Սպիտակ տան պաշտոնյաներին հասկացրել են, որ նարնք սխալ են թույլ տվել Իրանի դեմ:

Ռոհանին հավելել է. «Սպիտակ տան բռնի քաղաքականությունը և Իրանի ժողովրդի դեմ կիրառվող պատժամիջոցները, հավերժ չեն մնա»:

ԻԻՀ նախագահը, հայտարարելով, որ կառավարությունը երկիրը կառավարում է ոչ նավթային արտահանման միջոցով, հավելել է, որ Իրանի կառավարության քայլերը՝ պատժամիջոցները չեզոքացնելու ուղղությամբ, ապտակ էին ԱՄՆ-ի դեմքին:

  • Կիսվել: