կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ԱՄՆ ավիացիոն իշխանությունն օդային տարածքի օգտագործման արգելքը խախտելու դեպքում կձերբկալի ռուսական ինքնաթիռների օդաչուներին

ԱՄՆ ավիացիոն իշխանությունն օդային տարածքի օգտագործման արգելքը խախտելու դեպքում կձերբկալի ռուսական ինքնաթիռների օդաչուներին

ԱՄՆ ավիացիոն իշխանությունը սպառնացել է ձերբակալել ռուսական ինքնաթիռների օդաչուներին և անձնակազմին, եթե նրանք խախտեն երկրի օդային տարածքի օգտագործման արգելքը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Դաշնային ավիացիոն վարչակազմի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Շահագործվող ինքնաթիռները, որոնք նշված են հրահանգներում ու չեն ենթարկվում դրան, կարող են առգրավվել, դրանց օդաչուները և անձնակազմի մյուս անդամները կարող են ձերբակալվել ու հարցաքննվել իրավապահ մարմինների կամ անվտանգության աշխատակիցների կողմից՛՛:

Ինչպես հաղորդվում է՝ բացառություն կարվի միայն այն ինքնաթիռների համար, որոնք ներգրավված են ավիացիոն իշխանության կողմից հաստատված մարդասիրական գործողություններում, ինչպես նաև դիվանագիտական նպատակներով մեկնող ինքնաթիռների: Այս դեպքում էլ, սակայն, պետք է Տրանսպորտի նախարարությունի նախապես թույլտվություն ստանալ:

  • Կիսվել: