շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Գիշերային հարվածներ Ուկրաինային. Մոսկվան հայտնել է ռազմարդյունաբերական օբյեկտների խոցման, Կիևը՝ հարձակումների հետևանքների մասին

Գիշերային հարվածներ Ուկրաինային. Մոսկվան հայտնել է ռազմարդյունաբերական օբյեկտների խոցման, Կիևը՝ հարձակումների հետևանքների մասին

Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են գիշերային ժամերին ուկրաինական տարածքում գտնվող օբյեկտներին հասցված հարվածների մասին:

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուսական զորքերը խմբային հարվածներ են հասցրել ցամաքային ու օդային տեղակայման հեռահար ճշգրիտ զենքերով, ինչպես նաև հարվածային անօդաչու թռչող սարքերով: Ռուսական գերատեսչությունից հայտնել են, որ թիրախում եղել են Կիևի ռազմարդյունաբերական համալիրի այն ձեռնարկությունները, որոնք զբաղվում են ԱԹՍ-ների արտադրությամբ ու պահեստավորմամբ, ինչպես նաև Օդեսայի, Չեռնոմորսկի և Իզմաիլի նավահանգստային ենթակառուցվածքները:

ՌԴ ՊՆ-ի պնդմամբ՝ հարվածներ են հասցվել այն օբյեկտներին, որոնք օգտագործվում են ռազմական բեռների, ինչպես նաև վառելիքաքսուքային նյութերի տեղափոխման, պահման և պատրաստման համար: Գերատեսչությունից այս գործողությունն անվանել են պատասխան, որն ուղղված է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի տարածքում գտնվող քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածներին:

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտնել է նաև «Սամսունգ-Ուկրաինա» ընկերության ձեռնարկությանը հարվածելու մասին, որտեղ, ըստ նախարարության պնդման, արտադրվում և պահվում են ուկրաինական «Ֆլամինգո» թևավոր հրթիռների բաղադրամասերը: Մոսկվայում այս օբյեկտն անվանել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքի մաս:

Իր հերթին «ՌԲԿ-Ուկրաինա» գործակալությունը հայտնել է հուլիսի 8-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային հարձակման մասին և նշել, որ ռուսական հարվածների հետևանքով մի շարք օբյեկտներ են վնասվել: Կիևը ևս ավելի վաղ հայտնել էր արդյունաբերական օբյեկտներին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածների հետևանքների մասին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: