Ամերիկյան շրջափակման դադարեցումից հետո Իրանը սկսել է նավթ արտահանել. աղբյուր
Իրանական լցանավերը երկու ամսվա ընթացքում առաջին անգամ սկսել են հում նավթ արտահանել Վաշինգտոնի և Թեհրանի շրջանակային համաձայնագրի մասին հայտարարությունից հետո: Այս մասին տեղեկացնում է CNN հեռուստաալիքը՝ հավելելով, որ, ի թիվս այլ բաների, հայտարարությունը նախատեսում է նաև իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակման դադարեցումԼ
Իր հերթին TankerTrackers վերլուծական ընկերությունը, որը հետևում է ծովային փոխադրումներին, հայտնել է, որ իրանական լցանավերը հաջողությամբ դուրս են բերել նավթի արդեն երկու խմբաքանակ:
Ըստ ընկերության՝ իրանական ազգային լցանավային ընկերության առնվազն երկու գերտանկեր, որոնք տեղափոխում են 3,8 մլն բարել հում նավթ, անցել են ԱՄՆ ռազմածովային շրջափակման գիծը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը վերաբացվել է հուշագրի պայմանների համաձայն, սակայն ավելի ուշ փոխել է ժամկետները՝ ասելով, որ նեղուցը վերաբացվելու է ուրբաթ՝ Շվեյցարիայում փաստաթղթի պաշտոնական ստորագրումից հետո:



