շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ամենամեծ անհաջողակը Վաշինգտոնն է. CNN

Ամենամեծ անհաջողակը Վաշինգտոնն է. CNN

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև Սիրիայի հարցով կնքված համաձայնագիրն ԱՄՆ-ի համար տապալում է նշանակում, նման կարծիք է հայտնել CNN հեռուստաալիքը, տեղեկացնում է ria.ru-ն:

Ըստ CNN-ի լրագրողների՝ կողմերի միջև ձեռք բերված փոխհամաձայնությունը ստորացուցիչ է ԱՄՆ-ի համար, այն ցույց է տալիս, որ Սիրիայի ապագայի ձևավորման գործընթացում ԱՄՆ-ն դերակատարում չունի:

Այս գործարքում ամենամեծ աշխարհաղաքակական անհաջողակը Վաշինգտոնն է: ԱՄՆ զորքերի արագ դուրսբերումը Պուտինի համար նվեր դարձավ,-նշել է CNN-ը:

Նշենք, որ Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել Սիիայում հրադադարի շուրջ:

Պաշտոնական Մոսկվան նշել է, որ ՌԴ-Թուրքիա բանակցությունների շնորհիվ հնարավոր կլինի խուսափել նոր կործանիչ պատերազմական գործողություններից: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովընշել է,որ Պուտինի և Էրդողանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն ապահովում են Սիրիայում թուրքական գործողությունների դադարեցումը:

  • Կիսվել: