չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարված

Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարված

Ուրբաթ, դեկտեմբերի 16-ին, ամբողջ Ուկրաինայում օրն սկսվել է օդային տագնապով։ Այն հայտարարվել է բոլոր մարզերում՝ կապված ռուսական հրթիռների արձակման հետ, տեղեկացրել է ՈւՆԻԱՆ-ը։

Ուկրաինացիներին կոչ են անում չանտեսել օդային տագնապի ազդաշնանները, քանի որ Ռուսաստանն արձակում է հրթիռներ ռազմավարական ավիացիայի օգնությամբ։ Այս մասին, մասնավորապես, նախազգուշացրել է Նիկոլայեւի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը. «Առաջին հրթիռներն են գալիս։ Տգանապը չենք անտեսում»։

Ավելի ուշ Կիմն ավելացրել էր, որ սպասվում է մոտ 60 ռուսական հրթիռի արձակում։

Ժիտոմիրի մարզի ռազմական աշխատակազմի ղեկավար Վիտալի Բունեչկոն, իր հերթին, նախազգուշացրել է կենտրոնացված հրթիռային հարվածի սպառնալիքի մասին։

Ժամը 9.15-ի դրությամբ կան գրոհներ էներգետիկ ենթակառուցվածքի դեմ մի քանի մարզերում, ասել է Օդեսայի ռազմական ղեկավար Մարչենկոն։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ պայթյուններ են լսվում Կիեւում եւ մարզում։ Նախնական տեղեկատվությամբ՝ թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզում աշխատում է ՀՕՊ-ը։

Տեղեկացվել է նաեւ Խարկովում պայթյունների մասին։ Ինչպես տեղեկացրել է քաղաքապետ Իգոր Տերեխովը, Ռուսաստանը հրթիռակոծում է ենթակառուցվածքի օբյեկտները։

Տեղեկացվել է նաեւ Կրիվոյ Ռոգում (Դնեպրոպետրովշչինա), Զապորոժիեում, Կիրովոգրադի եւ Պոլտավայի մարզերում պայթյունների մասին։

Էներգետիկ ենթակառուցվածքին հրթիռային հարվածի սպառնալիքի պատճառով որոշ մարզերում մտցվել են էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ։

  • Կիսվել: