ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ալլահշուքյուր Փաշազադեն կայցելի Մոսկվա

Ալլահշուքյուր Փաշազադեն կայցելի Մոսկվա

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն դեկտեմբերի 6-9-ը աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Փաշազադեն կմասնակցի «Արդարություն և չափավորություն՝ աշխարհակարգի աստվածային սկզբունքները» միջազգային մահմեդական ֆորումին, որը Մոսկվայում անցկացվելու է դեկտեմբերի 8-9-ը։

Ըստ ադրբեջանական մամուլի հրապարակումների՝ համաժողովի շրջանակում քննարկումներ կծավալվեն նաև «բարիդրացիության», «ժողովուրդների միջև փոխըմբռնման» «կարևոր թեմաներով»։

  • Կիսվել: